211652_close_icon
views-count13104 դիտում article-date 17:04 18-12-2014

Ծեծկռտուք՝ Երևանի բժշկական համալսարանի հնդիկ ուսանողների միջև

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «ձախ թմբկաթաղանթի թափածակում», «քթի միջնապատի դեֆորմացիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, Դելլի քաղաքի Ռոհինի փողոցի բնակիչ, 22-ամյա Սուշանտ Թոմարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սովորում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսում և ժամանակավորապես բնակվում է Երևան քաղաքի Արաբկիր 51 փողոցի 9-րդ շենքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17;00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 6 շենքում, որն ավելի շատ հայտնի է որպես Զեյթունի ուսանողական հանրակացարան, Ս. Թոմարը վիճաբանել է համակուրսեցու՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Շեկար Աուանայիի հետ: Վերջինս նույնպես սովորում է նույն համալսարանի 4-րդ կուրսում: Պարզվել է, որ Ս. Թոմարին մարմնական վնասվածքը հասցրել է Շ. Աուանային: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում:

Նմանատիպ նյութեր