211652_close_icon
views-count633 դիտում article-date 19:44 18-12-2014

Գիտական նստաշրջան` նվիրված անվանի արվեստագետ Լեւոն Հախվերդյանի 90-ամյակին

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա հայտնի թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս Լեւոն Հախվերդյանի 90-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը: Կներկայացվի 21 զեկույց` նվիրված Լեւոն Հախվերդյանի գործունեությանը եւ արվեստագիտության տարբեր ճյուղերին: Լեւոն Հախվերդյանի հիմնական աշխատանքները վերաբերել են հայ դասական և ժամանակակից գրականությանը, 20-րդ դարի հայ թատրոնի պատմությանը, դրամատուրգիային, բեմադրական և դերասանական արվեստի խնդիրներին, հայոց լեզվի հարցերին, առանձին գրողների, թատերական գործիչների կյանքին ու ստեղծագործությանը:

Նմանատիպ նյութեր