211652_close_icon
views-count788 դիտում article-date 19:59 18-12-2014

Կոմիտասի անվան քառյակը ելույթ է ունեցել Արտաշատում

Արարատի մարզում Կոմիտասի անվան քառյակը ելույթ է ունեցել Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում: Համերգը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 145 ամյակին: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը մարզի չորս տարածաշրջանի մտավորականներով լեփ-լեցուն դահլիճին ներկայացրեց Կոմիտասի կյանքը, ուսումնառության տարիները, խոսեց նրա աստվածատուր տաղանդի մասին: Քառյակը ելույթ ունեցով Կոմիտասի ստեղծագործություններով, նաեւ կատարեց Հենդելի ստեղծագործություններից: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր