211652_close_icon
views-count714 դիտում article-date 16:59 18-12-2014

Թուրքիայում արգելվել է պետական չինովնիկներին նվերներ տալը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արգելել է պետական պաշտոնյաներին նվերներ տալ, հաղորդում է Dogan Haber հեռուստաալիքը: Դավութօղլուի խոսքով՝ այսօվանից չինովնիկների՝ նահանգներ կատարելիք այցերի ընթացքում կարգելվի ընդունել ցանկացած տեսակի նվեր քաղաքապետարաններից կամ այլ անձանցից: Նա նշել է, որ նվերներ տալու սովորույթը պետք է վերածել ծառ տնկելու սովորույթի:

Նմանատիպ նյութեր