211652_close_icon
views-count1371 դիտում article-date 16:10 18-12-2014

Սահմանվել են մաքսային հայտարարագրերի պարզեցված ձևեր

ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ մաքսային սահմանով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումով Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված առաքողի մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերը: Դրանց մշակումը պայմանավորված է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ս.թ. մայիսի 30-ի օրենքի ընդունմամբ: Նիստում հավանություն է տրվել բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին: Բյուջետային ծրագրի նկարագիրը (անձնագիրը) մի գործիք է, որն հնարավորություն է տալիս ի մի բերել և ներկայացնել տվյալ ծրագրի ծախսերի պլանավորման և կատարողականի գնահատման համար անհրաժեշտ բոլոր կարևորագույն ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները և թիրախները: 2010թ. սկսած ՀՀ ֆինանսների նախարարության առաջնորդությամբ առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով արդեն կազմել են 35 բյուջետային ծրագրի նկարագիր, որից 25-ը հրապարակված է նախարարության կայքում, 10-ն էլ կհրապարակվի: Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և KfW բանկի միջև «Համատեղված ջրային պաշարների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերի նախագծերին: Տրամադրվող միջոցներն ուղղվելու են Կապսի ջրամբարի վերականգնմանը և ենթակառուցվածքների վերազինմանը: Միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ:

Նմանատիպ նյութեր