211652_close_icon
views-count919 դիտում article-date 17:56 18-12-2014

Զինվորին օգնելուն ուղղված բարեգործական համերգ` «Առնո Բաբաջանյան»-ում

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Նվիրիր հույս» բարեգործական համերգը, որի ողջ հասույթը տրամադրվելու է ծառայության ժամանակ թշնամու կրակոցների հետևանքով հաշմանդամ դարձած զինվորի ընտանիքին: Համերգն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպել է ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը: Համերգի ընթացքում հայ ազգային երգի ու պարի միջոցով կներկայացվի Արևմտյան Հայաստանի մի քանի վիլայեթների մշակույթը: Ելույթ կունենան «Նուբար», «Վան», «Վերադարձ», «Մասունք» խմբերը, ինչպես նաև Հավասու անվան աշուղական համույթը՝ գործիքային կատարումներով: Այս տարի արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում «Նվիրիր Հույս» խորագրով բարեգործական համերգ: Առաջինի հասույթը տրամադրվել է ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ընտանիքներին: Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր