211652_close_icon
views-count2050 դիտում article-date 15:02 18-12-2014

Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը կախված է Եվրոպայից. Վ. Պուտին

Թուրքական էկոնոմիկան աճում է և կարիք ունի նոր էներգառեսուրսների,մամլո ասուլիսում այսօր նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Թուրքիա էներգառեսուրսների մատակարարումը: Պուտինի խոսքով՝ Ռդ-ն ու Թուրքիան գազայի հացրեով արդեն համագործակցում են, և Անկարան «Երկնագույն հոսք» գազատարով է գազ ստանում: Մեկնաբանելով Թուրքիայում՝ Հունաստանի հետ սահմանին գազային հանգույց ստեղծելուն՝ նա նշել է, որ հանգույցի ստեղծումը, որով կարող է գազ մատակարարվել Հունաստան, Մակեդոնիա, Սերբիա և Բաումգարթեն (Ավստրիա), կախված կլինի եվրոպական գործընկերներից:

Նմանատիպ նյութեր