211652_close_icon
views-count716 դիտում article-date 19:26 18-12-2014

Շակիրին պատրաստ է իր կարիերան շարունակել «Վոլֆսբուրգ»-ում

«Բավարիա»-ի կիսապաշտպան Ջերդան Շակիրին իր կարիերան կարող է շարունակել «Վոլֆսբուրգ»-ում: Ինչպես հայտնում են գերմանական որոշ լրատվամիջոցներ, Շվեյցարիայի հավաքականի խաղացողը ներկայումս «Բավարիա»-ում դժգոհ է իր կարգավիճակից, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում: Նշվում է, որ Շակիրին դեմ չէ իր կարիերան շարունակել «Վոլֆսբուրգ»-ում: Տեղափոխությունը կկայանա այն դեպքում, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Վոլֆսբուրգ»-ը Չեմպիոնների լիգայի հանդես գալու իրավունք նվաճի: Նախկինում նշվում էր, որ մյունխենյան թիմը պատրաստ է շվեյցարացուց բաժավել 20 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում Շակիրին «Բավարիա»-ի կազմում անցկացրած 14 խաղում խփել է 2 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր