211652_close_icon
views-count4262 դիտում article-date 09:40 18-12-2014

Մի քանի ամսական աղջիկ երեխայի մոտ հղիություն է հայտնաբերվել. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների «Արաբկիր» բժշկական կենտրոնում մի քանի ամսական աղջիկ երեխայի մոտ հղիություն է հայտնաբերվել: Ծնողները բուժկենտրոն են դիմել այն բանից հետո, երբ երեխայի որովայնի մեծացում են նկատել: «Արաբկիր» բ/կ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը հաստատել է փաստը ասելով, որ երեխայի հետ տեղի ունեցածը չի կարելի որակել հղիություն: Դա մի քանի տասնյակ հազար ծնունդներից մեկի մոտ լինում է, որ պտուղը պտղի մեջ է լինում, այսինքն զույգ է բեղմնավորվել, բայց 2-րդ պտուղը հայտնվել է առաջին երեխայի որովայնի մեջ: Ու վիրահատության ժամանակ պարզվել է, որ անհաս, ոչ ճիշտ կազմավորված պտղի հատված է մարմնով, ոտքերով, բայց առանց գլխի: Դա շատ ունիկալ դեպք է, և Արաբկիր բժկական կենտրոնի համապատասխան բժիշկները դա պատրաստվում են ներկայացնել միջազգային բժշկական հանրությանը, որովհետև դա շատ եզակի դեպք է, որպեսզի մարդիկ իմանան, որ նման բաներ լինում են: Բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ է, հիմնական երեխան լավ է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր