211652_close_icon
views-count17549 դիտում article-date 08:11 18-12-2014

ՀՀ արտարժութային շուկայում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ ՀՀ արտարժութային շուկայում աննախադեպ իրադարձություն տեղի ունեցել: ՀՀ իշխանությունները այսպես կոչված «բանավոր ինտերվենցիա» են իրականացրել: Արտարժութային շուկաները չափազանց զգայուն են, և տվյալ պահին փոխարժեքը կախված է ոչ միայն երկրի ֆինանսատնտեսական և դրամավարկային ցուցանիշներից, այլ նաև շուկայի մասնակիցների սպուսումներից: Եթե սպասումները բացասական են, ապա անկախ զուտ ֆինանսատնտեսական ցուցանիշներից արժույթը կարող է կտրուկ արժեզրկվել: Հենց նման ղեպքերում շատ հազվադեպ կիրառվում է այս «բանավոր ինտերվենցիան»: Դրանք ճիշտ պահին իրականացնելու դեպքում կարող են շուկայի վրա թողնել նույն ազդեցությունը, ինչ, ասենք, մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներարկումը: Երեկ տեղի է ունեցել հենց սա: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը գրեթե միաժամանակ օրվա երկրորդ կեսին, հանդես եկան հայտարարություններով: Իր բնույթով «բանավոր ինտերվենցիան» ընդամենը հավաստիացում է, որը, սակայն, մի քանի այլ պայմանների առկայության դեպքում կարող է չափազանց դրական ազդեցություն թողնել: Այդպիսի պայմաններ երեկվա դրությամբ արդեն կային: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր