211652_close_icon
views-count8598 դիտում article-date 18:48 17-12-2014

Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկված 21-ամյա մարմնավաճառը՝ վնասել է ինքն իրեն եւ հայհոյել ոստիկաններին

21-ամյա Մարիա Բաբասիևային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին՝ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերվելուց հետո, նույն բաժնի 1-ին հարկի միջանցքում դիտավորությամբ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ոստիկանության ծառայողների հասցեին, գոռգոռոցներով և հայհոյանքներով խաթարել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ծառայություն կատարող աշխատակիցների բնականոն աշխատանքը: Այդ ընթացքում սրածայր քարով վնասել է ձեռքը և պարանոցի շրջանը` կատարելով խուլիգանություն: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]- ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրվասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր