211652_close_icon
views-count4110 դիտում article-date 13:28 17-12-2014

Նուբարաշենի 2-րդ և Քանաքեռ-Զեյթունի 1-ին գիշերօթիկների աշխատակիցները ծանր են տարել մի խումբ երիտասարդների բարեգործությունը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b] էին զանգահարել նշված դպրոցների մի քանի աշխատակիցներ և իրենց բողոքն էին հայտնում, որ բարեգործություն անող երիտասարդները խախտել են իրենց անդորրը և նրանք իրավունք չունեին երեխաներին նվերներ բաժանելիս նկարել, մինչդեռ, երբ պետական ինչ-որ չինովնիկ կամ չակերտավոր բարեգործ-օլիգարխ նման բարեգործություն կատարեր, այդ նույն զանգողներն իրար հերթ չտալով՝ երեխաներին տեսախցիկների առաջ կկանգնեցնեին և իրենց հնարած տափակ բանաստեղծությունները՝ նվիրված օլիգարխներին ու պետական որոշ պաշտոնյաներին, կհրամցնեին հանրությանը: Ցավալի է, որ երիտասարդներին խրախուսելու փոխարեն առավոտվանից անհանգստացնում են թե նրանց, թե [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին: Վա՛յ մեզ, որ ձեր նմաններն են դաստիարակում երեխաներին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/16/37292/]հայտնել էր[/url] [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը, հերթական անգամ Սոնյա Հարությունյանը, Իրինա Մանուկյանը եւ Խաչիկ Բաղդասարյանը ընկերների եւ հարազատների օգնությամբ հավաքվել եւ գնել էին համապատասխան իրեր, խաղալիքներ եւ որոշել էին գնալ մանկատուն: Առաջին անգամ միտքը ծագել էր 2013 թվականին, եւ այդ գաղափարը կյանքի կոչելու համար երկար ժամանակ չէր պահանջվել: Արդեն 2013-ի փետրվարին այցելեցին Քանաքեռ-Զեյթունի թիվ 1 գիշերօթիկ հաստատություն՝ ՊՈԱԿ: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարողացել էին հավաքել հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրենական պիտույքներ: Իրենց ակցիային միացել էին բազմաթիվ մարդիկ, հիմնականում՝ երիտասարդներ, որոնք մեծ եռանդով ու բավականությամբ տալիս էին այդ իրերը:

Նմանատիպ նյութեր