211652_close_icon
views-count16872 դիտում article-date 15:03 03-12-2014

Առաջին ուսանողական ալիքի լրատվական դաշտում կհայտնվեն նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության «վայ» չինովնիկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվս 100 տնտեսագիտական նյութ կհարստացնի հայատառ Վիքիպեդիան։ Նախաձեռնությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն է։ Այդ հոդվածները, ինչպես նաև Առաջին ուսանողական ալիքն ու ուսանողական խորհրդի նոր կայքը (asue-sc.am) դեկտեմբերի 3-ին ներկայացվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ներկաները դիտեցին Առաջին ուսանողական ալիքի առաջին թողարկումը։ Նշենք, որ Առաջին ուսանողական ալիքը գործում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունեց տնտեսագիտական համալսարանի կողմից լրատվական կյանքի ուսանողական նոր էջի բացումը։ Նա հույս հայտնեց, որ լրատվական դաշտում տնտեսագիտականի ուսանողների պրոֆեսիոնալիզմը վարակիչ կդառնա մյուս բուհերի համար՝ կոչ անելով նախաձեռնության հեղինակներին լուսաբանել նաև առկա պրոբլեմները։ Արմեն Աշոտյանը ողջունեց նաև ուսանողների կողմից Վիքիպեդիան համալրելու արշավը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր հարստացրել են հայալեզու կրթական բովանդակությունը և կարողացել հետաքրքրություն ստեղծել այլոց համար։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը տեղեկացրեց, որ իրենց ուսանողներն ակտիվորեն աշխատում են հայատառ Վիքիպեդիայի բովանդակությունը համալրելու ուղղությամբ։ Սեպտեմբերին նրանց ջանքերով զետեղել է 100 ռազմահայրենասիրական նյութ, այսօր հերթն արդեն մասնագիտական թեմաներինն է։ Նյութերի ընտրությունը կատարել են ուսանողները, դրանք հիմնականում Հայաստանի տնտեսությանը, ֆինանսներին, բանկային համակարգին վերաբերող հոդվածներ են։ Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից, Տեսանյութը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի[url=https://www.facebook.com/Asue.Sc?pnref=story] խորհրդի[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր