211652_close_icon
views-count14201 դիտում article-date 17:18 01-12-2014

Բարի ծնունդ՝ «էրեբունի» բժշկական կենտրոնում. 52-ամյա կինը առաջնեկ է ունեցել

Քիչ առաջ «էրեբունի» բժշկական կենտրոնում 52-ամյա կինը երեխա է ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան այդ կնոջ առաջնեկն է և տղա է: Քաշը 3 կգ է, հասակը՝ 50 սմ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամուսինները ովքեր 4 տարի առաջ են ամուսնացել, տղայի անունը դրել են Մհեր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ անցյալ տարի «էրեբունի» բժշկական կենտրոնում նման ծնունդ նույնպես եղել է և մայրը 51 տարեկան էր: Այս պահին նույն բժշկական կենտրոնում ևս 3 կանայք՝ 46,47,49 տարեկան, սպասում են իրենց երեխայի լույս աշխարհ գալուն և ըստ տեղեկությունների՝ հանրապետությունում կա դրական տենդենց՝ մեծահասակ կանանց կողմից երեխաներ ունենալը: Մնում է կառավարությունը և պատկան մարմինները սատարեն այդ ընտանիքներին:

Նմանատիպ նյութեր