211652_close_icon
views-count52479 դիտում article-date 09:30 01-12-2014

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. մայր ու որդի հիվանդանոցում մահացան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 65 շենքի մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Նոր Նորք բաժնի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Շահեն Դարբինյանի և ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և նույն բաժնի պահպանություն բաժնի ոստիկանները: Պարզվել է, որ նշված հատվածում բախվել են 35-ամյա Սամվել Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 NT 127 համարանիշի և 36-ամյա Արտակ Իսպիրյանի վարած Վազ 2107 մակնիշի 33 VՍ 115 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «07»-ի ուղևորուհի՝ 56-ամյա Գյուլնարա Իսպիրյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Իսպիրյանն ու Գ. Իսպիրյանը մահացել են, իսկ Ս. Խաչատրյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «07»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, իսկ մյուս վիրավորներին՝ վթարի հարևանությամբ բնակվող քաղաքացիները: Օպերատիվ են գործել նաև շտապ օգնության բրիգադները: Ժամանել էր նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը, հատկապես կարևոր գործերով քննիչներ Գագիկ Հարությունյանն ու Արմեն Ճանճապանյանը: Վերջինիս կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին տեղեկացվել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ում միջնորդությամբ նշված հատվածում արտաքին լուսավորումը վերականգնվեց, քանի որ վթարի վայրում արտաքին լուսավորությունը անջատվեց և միայն թաղապետ Ա.Ուլիխանյանի միջամտության շնորհիվ 20 րոպե անց լուսավորությունը վերականգնվեց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր