211652_close_icon
views-count17740 դիտում article-date 11:22 29-11-2014

Եղվարդի մանկապարտեզի թունավորված սաների թիվը հասել է 57-ի. ՀՀ քննչական կոմիտեն մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցրել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի թունավորված սաների թիվը հասել է 57-ի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Առավել ծանր վիճակում գտնվող 16 երեխաներ այս գիշեր տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, մեկը՝ Ծերեթելիի հիվանդանոց, իսկ մյուս 31-ը Եղվարդի հիվանդանոցում են գտնվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/28/35073/]Գագիկ Շամշյանը[/url], արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Տեղի մանկապարտեզի 21 սաներ թունավորման ախտանիշներով տեղափոխվել էին տեղի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր ժամանել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Տեղում է եղել նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը՝ Եղվարդի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ և քննությունը վարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ երեխաների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, նրանք հետազոտվում են բժիշկների կողմից: Ավելի ուշ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնի էր դարձել, որ ևս 20 երեխա տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց: ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է. «2014 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի հիվանդանոց [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/28/35073/]ահազանգ [/url]է ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ: Ահազանգից անիմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը): Մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել մանկապարտեզում առկա պահեստավորված սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից։ Առգրավվել են մանկապարտեզին մատակարարված սննդի փաստաթղթերը։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու թունավորման աղբյուրը։ Քննության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 54 երեխա, որոնցից 19-ն արդեն դուրս են գրվել»։ Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր