211652_close_icon
views-count850 դիտում article-date 11:04 29-11-2014

Հայաստանի երիտասարդական և Վրաստանի երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամները կհամագործակցեն

Նոյեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը ներկայացրեց ՀԵՀ-ի կառուցվածքը, գործունեության ոլորտները, իրականացվող ծրագրերը, հասարակական և ուսանողական կառույցների հետ տարվող աշխատանքները։ Երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի տնօրեն Իրակլի Ժորժոլիանին ընդգծեց, որ առաջին անգամ են Հայաստանում, և ուրախ են ծանոթանալ Հայաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը, իրականացնել փորձի փոխանակում։ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց, որ երկու հիմնադրամներն էլ ունեն համանման գործառույթներ, նպատակներ, և ցանկալի կլինի սկիզբ դնել երկկողմ համագործակցության, կյանքի կոչել տարածաշրջանային համատեղ ծրագրեր։ Կողմերը համաձայնության եկան ստեղծել աշխատանքային խումբ և առաջիկա 10 օրերին նախանշել այն ոլորտները, որոնց շրջանակներում կարող են իրականացվել համատեղ աշխատանքներ։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Վրաստանի երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի միջև ստորագրել համագործակցության հուշագիր։

Նմանատիպ նյութեր