211652_close_icon
views-count1335 դիտում article-date 10:59 29-11-2014

ՀՀ-ում շինարարության ծավալները նվազել են. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ շինարարության ոլորտը տարվա ընթացքում մի կարճ ժամանակահատված կենդանության նշաններ է ցույց տվել, սակայն շատ արագ վերադարձել է անկումային ցուցանիշներին։ Շինարարության ծավալը 2014 թվականի հունվար հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.4%-ով։ Ընթացիկ տարում կատարվել է 287.2 միլիարդ դրամի շինարարություն։ ՀՆԱ-ի մեջ ոլորտի տեսակարար կշիռն իջել է մինչև 7.5%-ի։ Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալը նվազել է 2.5%-ով և կազմել 43.9 միլիարդ դրամ։ Զգալիորեն նվազել է բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը։ 1.5 տոկոսով աճել է միայն կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության ծավալը՝ կազմելով 134 միլիարդ դրամ։ Ավելացնենք, որ շինարարության անկման ֆոնին նվազել են նաև այս ոլորտի հետ փոխկապակցված արտադրատեսակների արտադրության ծավալները։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր