211652_close_icon
views-count1766 դիտում article-date 10:12 29-11-2014

ՀՀ որոշ ավտոճանապարհներ փակ են ու դժվարանցանելի. առկա է մերկասառույց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (ԼՂՀ հատվածում): Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Ապարան քաղաքում, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-30-րդ կմ-ին, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր