211652_close_icon
views-count1345 դիտում article-date 09:24 29-11-2014

ՌԴ Պետդումայում առաջարկել են Յանուկովիչին հանձնել Ուկրաինայի իշխանություններին

Ռուսաստանի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Վալերի Յակուշևն առաջարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Նիկտոր Յանուկովիչին հանձնել Ուկրաինայի իրավապահներին, հաղորդում է «Մոսկվա» ռադիոկայանը: «Նրա տեղն այնտեղ պետք է լինի: Այդ մարդը դավաճանել է ուկրաինացի ժողովրդին և փախել, իսկ նրան պետք է գտնել ու դատել: Մենք իրավունք չունենք նրան պաշտպանելու»,-ասել է Յակուշևը: Ռուս պատգամավորը հավելել է նաև, որ Յանուկովիչի նման քաղաքակն գորիծներն անելիք չունեն Ռուսաստանում: Հիշեցնենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 30-ից ավելի քրեական գործ է հարուցել Կանուկովիչի և նրա համախոհների նկատմամբ:

Նմանատիպ նյութեր