211652_close_icon
views-count2614 դիտում article-date 09:13 29-11-2014

Սփյուռքում չեն ցանկանում Հայաստանի համար գումար հանգանակել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ նախօրեին տեղի ունեցած ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվել է աննախադեպ ցածր գումար` 12 միլիոն 400 հազար դոլար: Եթե հաշվի առնենք, որ նշված գումարի մի մասը խոստումներ են, ապա ակնհայտ կդառնա, որ փաստացի հավաքագրված գումարը կարող է և ավելի քիչ լինել: Սա նշանակում է, որ կամ սփյուռքում այլևս չեն ցանկանում Հայաստանի համար գումար հանգանակել` շատ լավ գիտակցելով, որ այդ գումարի մեծ մասն, ի վերջո, հայտնվելու է պետական պաշտոնյաների գրպաններում, կամ իրականում «բոլորի գործերը վատ են», կա՛մ էլ հայկական լոբբիստական կառույցներն ու դեսպանատները վատ են աշխատում համայնքների հետ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր