211652_close_icon
views-count1295 դիտում article-date 22:44 28-11-2014

Գյումրեցիները բնակարանի գնման վկայագրեր ստացան

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բնակարանի գնման առաջին վկայագրերը հանձնեց երկրաշարժի հետևանքով Գյումրի քաղաքում անօթևան մնացած` բնակարանի արտահերթ ստացման իրավունք ունեցողների ցուցակում ընդգրկված շահառու տաս ընտանիքների անդամներին: Մնացած բոլոր այն անձինք, ովքեր կմասնակցեն ԲԳՎ ծրագրին, բայց ինչ-ինչ պատճառներով բնակարան ձեռք չեն բերի, այդ անձինք կմնան անօթևանների հերթացուցակում, և կկարողանան մասնակցել միայն բնակարանային պետական մեկ այլ ծրագրից: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր