211652_close_icon
views-count10762 դիտում article-date 21:16 28-11-2014

Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով քննությունը վարելու է հատուկ քննչական ծառայությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ի տեղեկություններով, նոյեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/14/33436/]ավելի վաղ հայտնել էինք[/url], Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել էր նոյեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan-ը վարել էր Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ, Երևանի Պետական ագրարային համալսարանի ուսանող, 19-ամյա Արշակ Մեժլումյանը, Daewoo Nixia մակնիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի ոստիկան Գևորգ Գևորգյանը: Վթարի հետևանքով Ս. Մեժլումյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանող, 20-ամյա Դավիթ Մելքումյանը և Լենինգրադյան փողոցի բնակիչ, 21-ամյա Գևորգ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր