211652_close_icon
views-count1638 դիտում article-date 22:08 28-11-2014

Մեսսին չի տեղափոխվի «Չելսի»

«Բարսելոնա»-ի հարձակող Լիոնել Մեսսիի ներկայացուցիչները շտապել են հերքել այն տեղեկությունը, ըստ որի արգենտինացի խաղացողը մտադիր է իր կարիերան շարունակել «Չելսի»-ում: Այդ լուրը շտապել է հերքել նաև լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Հիշեցնենք, որ երեկ արգենտինական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերով արգենտինացի հանրահայտ լրագրող Ֆաբիան Գոդոյը հայտարարել էր, որ Մեսսին մտադիր է տեղափոխվել «Չելսի», և արդեն սկսել է անգլերենի դասընթացների հաճախել:

Նմանատիպ նյութեր