211652_close_icon
views-count876 դիտում article-date 21:35 28-11-2014

Պաշտոնական. Պրանդելին հեռացվել է «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Իտալացի մասնագետ Չեզարե Պրանդելին այսօր պաշտոնապես հեռցվել է թուրքական «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Անդերլեխտ»-ից կրած պարտությունից հետո: Այդ անհաջողությունը «Գալաթասարայ»-ին նույնիսկ զրկել է խմբում երրորդ տեղ գրավելու և Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ Պրանդելին թուրքական թիմը գլխավորել էր 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո, երբ Իտալիայի հավաքականի անփառունակ ելույթների համար կրկին հեռացվել էր իր զբաղեցրած պաշտոնից:

Նմանատիպ նյութեր