211652_close_icon
views-count9294 դիտում article-date 12:49 28-11-2014

Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, հիվանդանոց չի բացել, բայց պատրաստվում է նոր բժշկական կենտրոն բացել, որը տեխնիկապես և որակապես առաջինն է լինելու Հայաստանում

Գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, հիվանդանոց չի բացել, բայց պատրաստվում է նոր բժշկական կենտրոն բացել, որը տեխնիկապես եւ որակապես առաջինն է լինելու հայաստանյան շուկայում եւ հավասարազոր՝ եվրոպական լավագույն հիվանդանոցներին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արայիկ Հայրապետյանը: «Ես դեռ այդ մասին ոչ ոքի չեմ ասել: Նման մտադրություն կա եւ այս պահին հաշվարկներն են կատարվում: Այդ բժշկական կենտրոնը նախ պետք է հագեցած լինի ժամանակակից լավագույն տեխնիկական միջոցներով: Մեր հիվանդանոցները ժամանակից տեխնիկայով լավ հագեցած չեն, դրա համար լուրջ հիվանդությունների դեպքում մարդիկ գնում են Եվրոպա՝ բուժվելու: Բայց այստեղ խնդիրը ոչ թե բժիշկների, այլ տեխնիկայի մեջ է: Հիմա, որպեսզի մարդիկ այդ ավելորդ ծախերը չանեն, կփորձենք տեխնիկան Հայաստան բերել: Չմոռանանք, որ այսօր տեխնիկայի դար է եւ մարդու բուժումը, առաջին հերթին, կապված է ոչ թե մարդուց, այլ տեխնիկայից»,- մանրամասնեց նա: Վերջինիս խոսքով, այս ամենը շատ բարդ հարց է, քանի որ, տեխնիկան բերելուց բացի, պետք է մասնագետներ տանել Եվրոպա եւ վերապատրաստել, որպեսզի կարողանան այդ տեխնիկայից օգտվել: «Հիմա հաշվարկային փուլում է, քանի որ բավականին մեծ ներդրումներ է պահանջում: Միաժամանակ պետք է այնպես արվի, որ մեր ժողովրդին հասանելի լինի»,- ավելացրեց Ա. Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր