211652_close_icon
views-count27241 դիտում article-date 12:01 27-11-2014

Արտակարգ և ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 15-ամյա երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակում Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 15-ամյա Առնակ Հարությունյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո Մեծամորի բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենան նրան տեղափոխում է Երևան, սակայն ճանապարհին երեխան մահանում է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան օրեր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան: Մարմնի տարբեր հատվածներում քոր ունենալով՝ տղայի մայրը՝ որպես բուժում, նրա մարմնին ծծմբաթթու և կարագ է քսում, սակայն որոշ ժամանակ անց երեխայի ինքնազգացողությունը վատանում է և նրան տեղափոխում են հիվանդանոց: Փաատի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր