211652_close_icon
views-count2320 դիտում article-date 21:16 26-11-2014

Մահացել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը

Այսօր Սան Պաուլոյում (Բրազիլիա), կյանքի 77-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը՝ երիկամի փոխպատվաստումից հետո զարգացած երիկամային անբավարարությունից, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: 1980 թվականից սկսյալ լինելով Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը՝ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանն առողջական խնդիրների պատճառով առաջնորդական պաշտոնը թողել էր անցյալ տարի: Բազմավաստակ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար: Սրբազան Հայրն իր մասնակցությունն է բերել Սան Պաուլոյի միջեկեղեցական ժողովներին և տարբեր էկումենիկ համախմբումներին: Իր բազմամյա ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգևների և շքանշանների: 2013թ. քահանայագործության հիսնամյա հոբելյանի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան:

Նմանատիպ նյութեր