211652_close_icon
views-count1035 դիտում article-date 16:59 26-11-2014

Իրանում հերթական զինված հարձակումն են գործել ոստիկանների վրա

Անհայտ անձինք այս գիշեր զինված հարձակում են գործել Իրանի Սիսթան և Բելուջիսթան նահանգի Զահաք քաղաքում ծառայություն իրականացնող ոստիկանության 3 սպաների վրա: Իրանական Fars News-ի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ վերջիններս պարեկապահակային ծառայություն էին կատարում փողոցում: Նահանգի ոստիկանապետ, գեներալ Հոսսեին Ռահիմիի խոսքով՝ հանցագործները ավտոմատներից կրակ են բացել ոստիկանների վրա: Նշված նահանգում հաճախ են հարձակումներ կատարվում ոստիկանության աշխատակիցների վրա, որոնց համար Իրանի իշխանությունները մեղադրում են ծայրահեղական իսլամիստական խմբավորումներին:

Նմանատիպ նյութեր