211652_close_icon
views-count1077 դիտում article-date 19:12 26-11-2014

Հավատս չի գալիս, որ եվրագավաթներում իմ 50-րդ գոլը խփեցի. Դրոգբա

«Չելսի»-ի հարձակվող Դիդյե Դրոգբան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում գրավեց «Շալկե 04»-ի դարպասը և եվրագավաթներում իր խփած գոլերի թիվը հասցրեց 50-ի: Հանդիպումից հետո Դրոգբան խոստովանել է, որ նոր իմացել իր նվաճման մասին: «Շատ ուրախալի է, որ մենք հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցինք: Հենց նոր իմացա, որ եվրագավաթներում իմ 50-րդ գոլն եմ խփել: Կարծում եմ հիանալի նվաճում է: Մինչ այժմ հիշում եմ, թե ինչպես 2003 թվականին գրավեցի «Ռեալ»-ի դարպասը, երբ հանդես էի գալիս «Մարսել»-ում: Հավատս չի գալիս, որ դրանից 10 տարի անց խփածս գոլերի թիվը հացրեցի 50-ի»,- Դրոգբայի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱժի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր