211652_close_icon
views-count12808 դիտում article-date 12:21 26-11-2014

BMW-ի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին 3 ավտոմեքենայի ջարդ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 10:40-ի սահմաններում BMW մակնիշի 86 FF 886 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 19-ամյա Մկրտիչ Սուքիասյանը Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Աշտարակի խճուղի 1 հասցեի դիմաց, բախվել է 57-ամյա Համազասպ Շահազիզյանի վարած Գազ 322132 մակնիշի 154 ՕP 61 համարանիշի, 26-ամյա Եղիշե Խաչատրյանի վարած Գազ 311000 մակնիշի 07 ԼՕ 092 համարանիշի և 55-ամյա Ռուբեն Մացակյանի վարած Toyota Camry մակնիշի 33 PP 353 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Վոլոդյա Կարապետյանն ու Արթուր Հակոբյանը: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Պարգև Ղուկասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ապահավոգրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ BMW-ի վարորդ Մ. Սուքիասյանն ընդունել է, որ վթարի մեղավորն ինքն է: Նախնական տվյալներով TOYOTA CAMRY մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.000.000 ՀՀ դրամ, իսկ BMW մակնիշի մեքենայինը՝ 800.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, TOYOTA CAMRY մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 77.000 ՀՀ դրամ, իսկ BMW մակնիշի մեքենայինը՝ 44.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր