211652_close_icon
views-count14779 դիտում article-date 22:23 25-11-2014

Պատկան մարմինների մեղքով մարդաբոյ փոսի պատճառով՝ շղթայական ավտովթար Կոմիտասի պողոտայում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «777» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են 3 տրանսպորտային միջոց: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը 1 հոգու տեղափոխեց Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր վթարի մասին տեղեկացրել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ վթարի մասին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մարդաբոյ փոսը, որը Ջրմուղը ջրագիծ անցկացնելու համար փորել է, սակայն դեռևս չեն ասֆալտապատել այդ հատվածը, ինչի պատճառով մեքենաները ընկնում են փոսը, կամ փորձում են շրջանցել այն և տեղի է ունենում բախում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր