211652_close_icon
views-count3863 դիտում article-date 21:24 25-11-2014

Վոլգոգրադում տաքսիստը մի քանի ժամ չի իմացել, որ ուղեւորուհին մահացել է

Վոլգոգրադում տաքսու վարորդը մի քանի ժամ մեքենայով տարել է մահացած աղջկա` կարծելով, թե վերջինս, սպիրտային խմիչքներ օգտագործելուց հետո, քնել է: Վարորդը պատմել է, որ առավոտյան աղջիկը խնդրել է նրան տանել քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկը: Ճանապարհին նա վատ է զգացել եւ քնել: Վարորդը, առիթը բաց չթողներով, նույնպես քնել է: Տասը ժամ հետո արթնանալով` նա եւս մի քանի ժամ վարել է մեքենան, մինչեւ աղջկան հասցրել է նրա մոր տուն: Սակայն պարզվել է, որ ուղեւորուհին մահացած է: Դեպքի առթիվ քննություն է ընթանում:

Նմանատիպ նյութեր