211652_close_icon
views-count1969 դիտում article-date 22:17 23-11-2014

Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է. ԱՎԾ

2008-2013թթ-ին աղքատության մակարդակի աճը Հայաստանի քաղաքային բնակավայրերում մի փոքր ավելի արագ է ընթացել, քան գյուղական բնակավայրերում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Մայրաքաղաք Երևանում, ըստ տարածաշրջանների, աղքատության մակարդակն ամենացածրն է (25.5 տոկոս), ինչը 1.5 անգամ ցածր է, քան Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում: Սակայն երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (63.8 տոկոս) քաղաքաբնակներ են:

Նմանատիպ նյութեր