211652_close_icon
views-count957 դիտում article-date 22:03 23-11-2014

Տեր Ղևոնդ քահանայի անդրանիկ Պատարագը՝ Ջավախքում

Այսօր, Ախալցխայի Սբ․Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, հանդիսապետությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց նորաօծ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը: Սրբազան Պատարագի ավարտին՝ Ջավախքի փոխառաջնորդն Ախալցխայի հավատավոր ժողովրդին ներկայացրեց նորանշանակ Տեր Ղևոնդ քահանային։ Նորաօծ Տեր Հայրը նոյեմբերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմում: Այսուհետ, Տեր Ղևոնդն իր ծառայությունը կմատուցի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր փոխանորդության Ախալցխա քաղաքի և շրջակա հայկական համայնքներում՝ որպես հոգևոր հովիվ: Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանն իր հոգևոր ծառայությունն Ախալցխայի շրջանում իրականացնելու է ավագ քահանա Տեր Եղիշեի հետ միասին, իսկ Հայր Հակոբ Սահակյանը կտեղափոխվի Թբիլիսի։ այս մասին տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Նմանատիպ նյութեր