211652_close_icon
views-count14809 դիտում article-date 20:39 23-11-2014

Զոհվածի հայրը աթոռը նետում է վճիռը կարդացող դատավորի վրա. տեսանյութ

Նիդերլանդների դատարաններից մեկում լսումների ժամանակ՝ տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհի հայրը աթոռը նետել էր վճիռը կարդացող դատավորի ուղղությամբ: Նրան «դուրս էին հրավիրել» անվտանգության աշխատակիցները: Դատավորը չէր տուժել: Բանն այն է, որ վճիռը ավելի քան մեղմ էր՝ 3 անձանց մահվան պատճառ դարձած մոտոցիկլավարի համար, ով վրաերթի էր ենթարկել 3 հոգու՝ ընթանալով 120 կմ/ժ արագությամբ: Վրաերթի ենթարկվածներից երկուսը զայրացած տղամարդու տարեց ծնողներն էին, իսկ երրորդը՝ նրա 2-ամյա դուստրը: Հանցագործը դատապարտվել էր 160 ժամ աշխատանքների: Նշենք, որ Նիդերլանդներում հարկերը չվճարելու համար անգամ դատապարտում են 6 տարվա ազատազրկման:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր