211652_close_icon
views-count1269 դիտում article-date 16:51 23-11-2014

Քարաթափում՝ Տավուշում

Այսօր ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել քարաթափում, կրկին առկա է քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-36 միջհամայնքային ավտոճանապարհի Բերդ-Տավուշ 6-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում և առկա է քարի ընկնելու վտանգ (մոտ 0.6 ք.մ): Հրշեջ-փրկարարները հեռացրել են քարը, ճանապարհահատվածը մաքրվել է և դարձել երկկողմանի երթևեկելի, տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր