211652_close_icon
views-count820 դիտում article-date 17:03 23-11-2014

Գվարդիոլան մեծ ազդեցություն է թողնում ինձ վրա. Բոատենգ

«Բավարիա»-ի պաշտպան Ժերոմ Բոատենգը կարծում է, որ մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իրեն օգնում է կատարելագործել իր խաղը: «Գվարդիոլան մեծ ազդեցություն է թողնում ինձ վրա: Հենց սկզբից նա պարզ բացատրեց, թե ինչ է ինձանից սպասում: Նա ասաց, որ ես կարող եմ ավելի լավ հանդես գալ: Այդ խոսքերը ինձ շատ ոգևորեցին: Գվադրոիլայի ղեկավարությամբ ես սկսեցի տակտիկապես ավելի գրագետ ֆուտբոլ խաղալ»,- նշել է Բոատենգը:

Նմանատիպ նյութեր