211652_close_icon
views-count2050 դիտում article-date 11:39 23-11-2014

Արագածոտնի մարզում արգելափակումից ավտոմեքենա է դուրս բերվել

Այսօր, ժամը 07.13-ին ահազանգ է ստացվել, որ Առագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Փարպի հատվածի 3-րդ կմ-ում «Իժ-412» մակնիշի 21 LO 186 պ/h ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր