211652_close_icon
views-count1336 դիտում article-date 23:53 22-11-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտության մատնեց «Արսենալ»-ին. տեսանյութ

Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս հաղթանակ տոնեց «Արսենալ»-ի նկատմամբ: Խաղի հաշիվը բացվեց 56-րդ րոպեին,երբ ինքնագոլի հեղինակ դարձավ «Արսենալ»-ի պաշտպան Գիբզը: 85-րդ րոպեին հյուրեևը հակագրոհի արդյունքում խփեցին նաև երկրորդ գոլը: Աչքի ընկավ Ուեյն Ռունին: Խաղի վերջնամասում հյուրերը կարող էին և պարտավոր էին եռապատկել իրենց առավելությունը, սակայն Անխել Դի Մարիան մեն-մենակ դուրս գալով մրցակցի դարպասպահի առջև, չկարողացավ գրավել այն: Փոխարենը պատասխան գրոհի ժամանակ Ժիրուն կրճատեց հաշվի տարբերությունը,սակայն Վենգերի թիմին չհաջողվեց փրկվել պարտությունից: Հարկ է նշել, որ «Արսենալ»-ի կազմում վնասվածքներ ստացան և չկարողացան հանդիպումը շարունակել՝ Ջեկ Ուիլշիրը, Վոյցեխ Շչեսնին և Լյուկ Շոուն: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բարձրացավ 4-րդ տեղ, իսկ «Արսենալ»-ը նահանջեց 8-րդ հորիզոնական: [b]«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝1:2[/b] Գոլեր՝ Գիբս 56՛ (ինք), Ռունի 85՛ - Ժիրու 95՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր