211652_close_icon
views-count1531 դիտում article-date 23:17 22-11-2014

Թբիլիսիում հողին են հանձնել Կախա Բենդուկիձեին

Թբիլիսիում հուղարկավորել են հայտնի ռեֆորմիստ, քաղաքական գործիչ, Վրաստանի Գիտելիքների ֆոնդի հիմնադիր Կախա Բենդուկիձեին: Հուղարկավորման արարողությունը, ըստ նրա նախապես հայտնած ցանկության, տեղի է ունեցել Թբիլիսիի Կուկիա գերեզմանատանը: Բենդուկիձեին հողին են հանձնել իր մոր շիրմի կողքին: Բենդուկիձեն մահացել էր Լոնդոնում` 58 տարեկանում: Մահվան նախնական պատճառը սրտի կաթվածն է, սակայն վերջնական տվյալները կհրապարակվեն փորձաքննությունից հետո:

Նմանատիպ նյութեր