211652_close_icon
views-count3819 դիտում article-date 21:48 22-11-2014

Սեյրան Օհանյանը պարգեւատրել է հատուկ նշանակության ստորաբաժանումների մի շարք սպաների

ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամասերից մեկում տեղի է ունեցել տոնական միջոցառում` նվիրված Հետախույզի օրվան և ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձին, որին մասնակցել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը: Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, Սեյրան Օհանյանը փաստել է, որ այսօր էլ հատուկ նշանակության ստորաբաժանումները լավագույնս իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները և օրըստօրե կատարելագործում մարտական պատրաստականությունը և վարպետությունը: Նախարարը բարեխիղճ ծառյության, մասնագիտական բարձր հմտությունների համար ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մի շարք սպաների և ժամկետային զինծառայողների պարգևատրել է գերատեսչական մեդալներով և շնորհակալագրերով:

Նմանատիպ նյութեր