211652_close_icon
views-count4354 դիտում article-date 18:59 22-11-2014

Կասպրչիկին ներկայացվել են ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների հատուկ գործողությունների մանրամասները

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրչիկի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:

Նմանատիպ նյութեր