211652_close_icon
views-count1084 դիտում article-date 22:20 22-11-2014

Ախալքալաքի շախմատիստները նոր հաջողությունների են հասել

Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Շախմատի տանը մեծարել են Շախմատի շրջանային մրցաշարում լավագույն արդյունք գրանցած շախմատիստներին: Սոնա Կարախանյանը և Ասյա Գաբրիելյանը նոյեմբերի 10-11-ին Շախմատի շրջանային մրցաշարում գրավեցին առաջին և երկրորդ տեղերը: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Դիլիսկայի Սբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ՝ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը: Վերջինս գնահատանքի իր խոսքում կարևորեց շախմատի դրական ազդեցությունը երեխաների կյանքում և մանկական Աստվածաշունչ մատյաններ նվիրեց երեխաներին` կարևորելով ոչ միայն շախմատի իմացությունը, այլև հոգևորը: Գյուղի լիազոր էդգար Կարախանյանը և Տեր Տիգրանը կրկնակի պատվոգրեր և փոքրիկ խրախուսական նվերներ հանձնեցին հաղթողներին, իսկ մասնակիցներին շնորհակալագրեր: Միջոցառումն ավարտվեց Տերունական աղոթքով:

Նմանատիպ նյութեր