211652_close_icon
views-count1355 դիտում article-date 21:00 22-11-2014

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցել է Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը

Նոյեմբերի 21-ին Վրաստանի նախագահի նստավայրում կայացավ Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր կրոնական փոքրամասնությունների խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանի նախագահի հետ, որին մասնակցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին բարձր գնահատեց ժողովրդական պաշտպանի նախաձեռնությամբ, երկխոսության ձևաչափով հանդիպումը և նշեց, որ նման հանդիպումները կնպաստեն Վրաստանում հանդուրժողականության էլ ավելի զարգացմանը: Վիրահայոց թեմի կողմից բարձրացվեցին եկեղեցիների վերադարձման, խորհրդային տարիներին բռնագրավված գույքի դիմաց փոխհատուցման հարցերը, ինչպես նաև հնչեց Ջավախքում և Ծալկայի շրջանում երկրի պետական լեզվի ուսուցմանը մեծ թափ հաղորդելու խնդիրը, որի լուծումը կնպաստի տեղի ոչ վրացի բնակչության ինտեգրմանը վրաց հասարակությանը: Կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերը Վրաստանի նախագահի և ժողովրդական պաշտպանի կողմից ընդունվեցին ըմբռնումով և որոշվեց երկխոսության ձևաչափով նման հանդիպումները դարձնել շարունակական:

Նմանատիպ նյութեր