211652_close_icon
views-count19661 դիտում article-date 14:52 22-11-2014

Երևանում 32-ամյա վարորդը Opel-ով ՊՆ աշխատակիցների ավտոմեքենաների ջարդ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 32-ամյա Մերուժան Գրիգորյանը Դավիթ Բեկի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, իր վարած Opel մակնիշի 35 ՕV 521 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 2 Mercedes-ի, 1 Mitsubishi-ի, 1 Peugeot-ի, 1 Վազ 21015-ի և 1 Opel մակնիշի ավտոմեքենաների: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հատկապես հանձնարարություններով հետաքննիչ Գրիգոր Միտոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություննրով՝ մեղավոր Opel-ի վարորդը բնակվում է վարձակալական հիմունքներով, իսկ վթարված բոլոր ավտոմեքենաների վարորդները ու սեփականատերերը ծառայում են ՀՀ ՊՆ-ում: Նախնական տվյալներով MITSUBISHI մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.200.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի 34MO756 պետհամարանիշի մեքենայինը՝ 250.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ մակնիշի 34ZN548 պետհամարանիշի մեքենայինը՝ 150.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, MITSUBISHI մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 58.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի 34MO756 պետհամարանիշի մեքենայինը՝ 37.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ մակնիշի 34ZN548 պետհամարանիշի մեքենայինը՝44.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր