211652_close_icon
views-count3391 դիտում article-date 14:00 22-11-2014

Անանուն մեղադրանքներ կամ պատվերով համերգ. ինչքա՞ն եւ մինչեւ ո՞ւր են բարբաջելու պատվիրատուն եւ կատարողը. ՉԻ

Մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, թե Բժշկական համալսարանի Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լազար Եսայանը վերջերս հերթական ամբիոնի նիստի ժամանակ հայտարարել է. «Ղեկավարության որոշմամբ՝ ես եմ լինելու ամբիոնի վարիչը, և դա այլևս քննարկման ենթակա չէ»: «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում տեղ է գտել Լ. Եսայանի հետ հարցազրույցը: - «Շրջանառության մեջ է դրվել ձայնագրություն, որի շրջանակներում Դուք հայտարարում եք, թե ղեկավարությունն արդեն որոշել է՝ Դուք եք լինելու ամբիոնի վարիչի պաշտոնում, և դա այլևս քննարկման ենթակա չէ: Եթե նման հայտարարություն եք անում, ըստ էության, մրցույթն արդեն կասկածի տակ է դրվում: Ի՞նչ եք նկատի ունեցել՝ սա ասելով: -Այո, ես նշել եմ, որ վերադառնում եմ, և իմ հայտարարություններն ամեն մեկը կարող է մեկնաբանել իր ընկալածի չափով: Խնդիրն այն է, որ ցանկացած ղեկավար իրեն իրավունք կարող է վերապահել ունենալ նախընտրելի թեկնածու, բայց սա չի նշանակում, որ դրանով որոշվում են մրցույթի արդյունքները կամ ելքը: Ինչ վերաբերվում է «քննարկման ենթակա է» արտահայտությանը, ապա ես նկատի եմ ունեցել այն, որ չեմ պատրաստվում քննարկել իմ ղեկավարության կողմից կայացրած որոշումը: Հայտարարությունն արված է հետևյալ իմաստով՝ ես վերադառնում եմ՝ հայտ ներկայացնելով այդ պաշտոնի համար, և դրա մասին տեղյակ է նաև Բժշկականի ղեկավարությունը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանք անցնում են փակ-գաղտնի քվեարկության պայմաններում, և որևէ մեկը չի կարող դրանց ելքի վերաբերյալ նախօրոք հայտարարություններ անել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր