2757 դիտում
20:45 14-11-2014
Տոնական միջոցառում Մանկավարժական համալսարանում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է եղել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Տոնական միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ: Միջոցառման ընթացքում ամփոփվել են համալսարանում ավանդույթ դարձած «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության արդյունքները: Մանակավարժական համալսարանի 10 տարբեր ֆակուլտետների ուսանողներին հավաստագրեր եւ նվերներ է հանձնել ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը:
«Լավագույն ուսանող» անվանակարգին արժանացել է Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Մկրտչյանը: Այնուհետեւ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Մանակավարժական համալսարան» մեդալով պարգեւատրել է ՀՊՄՀ
Ուսանողական խորհրդի նախկին նախագահներ Էդուարդ Շարմազանովին, Զարզանդ Ասատրյանին եւ ՈւԽ ներկայիս նախագահ Ներսիկ Մարգարյանին:
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
21:00 29-01-2015
Մանկավարժական համալսարանում տոնել են բանակի 23-ամյակը
1426 դիտում
21:30 10-02-2015
Ս. Սարգիս զորավարին նվիրված ցուցահանդեսներ` Մանկավարժական համալսարանում
1467 դիտում
22:25 12-03-2015
Մանկավարժական համալսարանում տեղի կունենա ՙԶրույց հողմաղացի հետ՚ գրքի շնորհանդեսը
Այս բաժնից
325 դիտում
20:39 27-03-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
349 դիտում
20:14 27-03-2024
Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն
562 դիտում
20:03 27-03-2024
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում