211652_close_icon
views-count6845 դիտում article-date 14:42 04-11-2014

33-ամյա վարորդը Երևանում Volkswagen Tuareg-ով վրաերթի է ենթարկել 84-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 33-ամյա Հրանտ Սարգսյանը Րաֆֆու փողոցում իր վարած Volkswagen Tuareg մակնիշի 43 DՍ 444 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 84-ամյա Սուրեն Հովհաննիսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր նախաձենությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մալաթիա բժշկական կենտրոն, որից հետո մեղայականով ներկայացել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվում է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն անհատ ձեռներեց է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր