211652_close_icon
views-count24274 դիտում article-date 17:30 03-11-2014

Արտակարգ դեպք Երևանում. տաքսիստը վթարից հետո դիմել է փախուստի. նրա մեքենայում հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Suzuki մակնիշի 783 OP 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Հրայր Աբրահամյանը նշված ավտոմեքենայով հայտնվել է Հալաբյան 3/1 հասցեի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված մայթի որոշակի հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը, դուրս գալով ավտոմեքենայից, դիմել է փախուստի, սակայն նրան հետապնդել են ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները և նրան տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է "պիպետկա", որի մեջ առկա է դեղնականաչավուն զանգված, մեքենայում հայտնաբերվել են նաև թմրանյութ օգտագործելու կասկածելի առարկաներ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վթարի վայր են կանչվում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչներն ու փորձագետը: Այս պահին քննարկվում է, թե նշված դեպքով որ կառույցն է քննություն կատարելու՝ Երևանի քննչական վարչությու՞նը, թե՞ Մաշտոցի քննչական բաժինը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Suzuki-ն շահագործվում է՝ որպես տաքսի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր